211652_close_icon
views-count853 դիտում article-date 11:21 18-06-2024

Մեզ վրա ծախում են մի բան, որը վաղուց մերն էր. Փաշինյանն անգամ շնորհքով կապիտուլյացիա չի կարողանում ստորագրել. Զուրաբյան

Մեզ վրա փորձում են ծախել մի բան, որը վաղուց մերն էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ ան դրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայանի հայտարարությունը, թե վերջին սահմանազատման գործարքում երկու կողմերն էլ գնացին փոխզիջման, որտեղ Ադրբեջանն ստացավ 4 գյուղեր, մյուս կողմից Ադրբեջանը համաձայնեց սահմանազատման մի գծի, որը նրանք գիտեին, որ Հայաստանը կընդունի՝ Ալմաթիի հռչակագիրը:

«Խոսքն այն մասին է, որ իբր թե այս 4 գյուղը վերադարձնելու արդյունքում Ադրբեջանը համաձայնել է, որ սահմանազատումը պետք է կատարվի 1991-ին գոյություն ունեցող սահմաններով: Չգիտես ինչու, մոռանում են ասել, որ ընդհանրապես, Ղարաբաղի պատկանելիությունն Ադրբեջանին, որի մասին ամբողջ աշխարհը խոսում էր, իսկ հետո բռնի ուժով Ադրբեջանը գրավեց եւ հայաթափեց Ղարաբաղը, դա կատարվել է հենց այն սկզբունքի հիման վրա, որ այս երկրների միջեւ սահմանները գծված են ըստ 1991-ի իրավիճակի:  Այսինքն քանի՞ անգամ մեզ վրա կարելի է ծախել 1991 թիվը:

Երբ Կապան-Գորիս ճանապարհը գրավում էին, էլի խոսում էին 91 թվականի սահմանի մասին: Այսինքն Ադրբեջանի բոլոր տարածքային նվաճումները, ներխոըւժումները հիմնված են նրա վրա, որ Ադրբեջանը որպես հիմք դրել է 1991 թվականի սահմանը: Հիմա դա մեզ վրա որպես զիջում են ծախո՞ւմ: Դա ծիծաղելի է:
Առավել ծիծաղելի է, որովհետեւ այն արձանագրության մեջ, որի մասին, ըստ էության, խոսում է Օ'Բրայանը, հենց այդ դրույթից հետո փակագծերում գրված է՝ եթե կողմերը այլ սկզբունք չեն դնում սահմանազատման գործընթացի հետեւում: Դա բացում է շատ լուրջ «լազեյկաներ» Ադրբեջանի համար, որ իրենք ուժային ճնշում կամ սպառնալիք գործադրելով բերեն Հայաստանին ինչ-որ համաձայնությունների, որը կներկայացվի կամավոր համաձայնություն: Հետեւաբար, 1991-ի սահմանների հետ կապված իբր զիջումը Ադրբեջանի կողմից կվերանա»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

Նա նկատեց, որ Ալմաթիի հռչակագրով սահմանները բոլորին հայտնի են, կարելի էր 2-3 ամսում ավարտել դելիմիտացիան, եւ դրա հիման վրա կնքել խաղաղություն, իսկ դեմարկացիան արդեն ավելի մանրամասն աշխատանք է:

«Դա չի արվում եւ մեզնից կորզում են միակողմանի զիջումներ, որոնք այնուամենայնիվ, չեն բերում խաղաղության կնքման: Օ’Բրայանն ինքն էլ է ընդունում, որ Ադրբեջանն իր առեւտուրը դեռ չի ավարտել:

Նիկոլ Փաշինյանըւ չունի խաղաղության ռազմավարություն: Դա այն է, երբ դու ծանր, լավ, թե վատ,  ինչ-որ զիջումների հավաքածու ես դնում սեղանին, ասում ես՝ մենք այս զիջումները կատարում ենք, դրանից հետո արդեն դուք ստորագրում եք խաղաղություն: Փաշինյանը չի կարողում այդ բանն անել, անգամ շնորհքով կապիտուլյացիա չի կարողանում ստորագրել: Անգամ այդ հարցում է ապաշնորհ: Չի կարողանում ասել՝ ահա, սա է  մեր զիջելիքը, դրանից հետո ունենում ենք խաղաղություն: նա ասում է՝ մենք պետք է սա զիջենք, որ մեզ չմորթեն, պատերազմ չսկսեն, բայց միաժամանակ ասում է՝ եթե սա անենք, ես չեմ կարող երաշխավորել, որ կլինի խաղաղություն, որովհետեւ մեկ շաբաթ հետո կարող է սկսվի պատերազմ»,- հայտարարեց ՀԱԿ փոխնախագահը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր