772 դիտում
20:04 18-06-2024
Գազայի հատվածի հիվանդանոցը գերծանրաբեռնված է ավելի քան չորս անգամ
Դեյր ալ-Բալահ քաղաքի Շուհադ ալ-Աքսա հիվանդանոցը, որը Գազայի հատվածի կենտրոնական մասում գործող երկու բուժհաստատություններից մեկն է, գերծանրաբեռնված է ավելի քան չորս անգամ, և էլեկտրամատակարարման հետ կապված մշտական խնդիրների պատճառով բազմաթիվ հիվանդների կյանքը կարող է վտանգվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է վերոհիշյալ հիվանդանոցի ներկայացուցիչ Հալիլ Ալ-Դաքրանը։
«Հիվանդանոցում վիրավորների թիվն ավելի քան չորս անգամ գերազանցում է առկա մահճակալների թիվը, տնօրինությունը ստիպված է ժամանակավոր բաժանմունքներ կառուցել, վրաններ տեղադրել, որտեղ հիվանդների համար ստեղծված չեն համապատասխան պայմաններ, բայց այլևս ելք չկ։»,- ասել է Ալ-Դաքրանը:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում հիվանդանոցը հարյուրավոր վիրավորներ է ընդունել, հիմնականում՝ երեխաներ և կանայք, հատկապես Նուսեյրաթ ճամբարի ուղղությամբ Իսրայելի հարվածից հետո։
Հիմնական խնդիրների թվում Ալ-Դաքրանը նշել է դեղերի և այլ բժշկական պարագաների սուր պակասը, ինչպես նաև հիվանդանոցում առկա երկու էլեկտրական գեներատորներից մեկի խափանումը: Եթե երկրորդ գեներատորը դադարի աշխատել, ռիսկի տակ կհայտնվեն ինտենսիվ թերապիայի հիվանդները, ինկուբատորներում գտնվող երեխաները և հեմոդիալիզ պահանջող հիվանդները:

Նմանատիպ նյութեր
10034 դիտում
14:16 10-02-2022
Պատերազմն այս ընտանիքից խլեց չորս կյանք, չորս սյուն, չորս երազանք, չորս ապագա. aravot.am
Այս բաժնից
844 դիտում
13:21 05-01-2025
ՌԴ-ն ուկրաինական ՄիԳ 29 է խոցել
1126 դիտում
12:36 05-01-2025
Բայդենը Քլինթոնին, Սորոսին, Մեսսին և ևս 16 մարդու շնորհել է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևը
616 դիտում
12:11 05-01-2025
Գերմանիայի իշխանությունները չգիտեն, թե երբ են իսլամիստներին վտարելու Սիրիա