211652_close_icon
views-count862 դիտում article-date 13:23 21-06-2024

Հուսով ենք՝ Երևանը կհստակեցնի իրավիճակը և պաշտոնական որոշում կկայացնի՝ լինե՞լ ՀԱՊԿ-ի կազմում, թե՝ չլինել. կազմակերպության գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

«Հայաստանը եղել է և մնում է մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են, սակայն կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի ինքնիշխան իրավունքն ու որոշումն է»,- ասել է նա կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում:

Թասմաղամբետովը նաև հույս է հայտնել, որ Երևանը «կհստակեցնի իրավիճակը» ՀԱՊԿ-ին իր անդամակցության հարցում և պաշտոնական որոշում կկայացնի «կազմակերպության մաս լինե՞լ, թե՝ չլինել»։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում հաջորդ տրամաբանական քայլը  լինելու է կազմակերպությունից դուրս գալը։ 

Նմանատիպ նյութեր