211652_close_icon
views-count847 դիտում article-date 12:13 23-06-2024

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին Ազգային տոնի ՝ Նորին թագավորական մեծություն մեծ դուքսի ծննդյան օրվա կապակցությամբ:

«Իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները լյուքսեմբուրգյան գործընկերներին և ժողովրդին  Ազգային օրվա՝ Նորին Արքայական Մեծություն Մեծ Դքսի ծննդյան օրվա կապակցությամբ:

Կարծում եմ` Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցն արդյունավետ էր, որը մենք դիտարկում ենք որպես կարևոր էջ մեր երկկողմ հարաբերություններում ՝ հիմնված մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»,–գրել է ՀՀ ԱԺ նախագահը X-ի իր էջում:

Նմանատիպ նյութեր