211652_close_icon
views-count1063 դիտում article-date 16:43 23-06-2024

Հայկականությունը պետք է լինի ոչ թե մոխիր պաշտելու, այլ կրակ ու լույս փոխանցելու մասին․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Չարիքի իշխանությունը հետևողականորեն քանդում է հայկականության հիմքերը՝ իրագործելով «Հայաստան՝ առանց հայկականության» թրքահպատակ ծրագիրը։

Ինչու՞ է այն առաջ մղվում դեռևս անխափան։

Պատճառները շատ են՝ քաղաքական, աշխարհքաղաքական, բարոյական, տնտեսական, իրավական, ես շատ իմանամ՝ ինչական։

Բայց ամենակարևոր պատճառը, թերևս, գաղափարականն է – մեզ դեռևս չի հաջողվում «հայկականությունը» ձևակերպել որպես անցյալի հենքի վրա ապագային միտված կուռ ու գրավիչ, ուժ տվող, լույս տվող գաղափարախոսություն։ Ապագային միտված։

Հայկականությունը պետք է լինի ոչ թե մոխիր պաշտելու, այլ կրակ ու լույս փոխանցելու մասին։ Առաջին հերթին՝ ապագայի մասին։ Այդպե՞ս է։ Դեռ ոչ։ Դեռ այդպես չէ»։

Նմանատիպ նյութեր