12979 դիտում
21:23 26-06-2024
Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ երիտասարդ աղջիկը բարձրացել էր եկեղեցու տանիք և uպшռնում էր ցшծ նետվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Վերիշեն գյուղի «Նորակնունք» եկեղեցու տանիք և սպառնում է ցած նետվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Էդգար Հակոբյանն ու կրտսեր պարեկ Սամվել Մեթոյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Փրկարարները, պարեկներն ու մի երիտասարդ տղա կարողացել են կանխել այդ աղջկա ինքնասպանությունը, որից հետո փրկարարները և այդ երիտասարդ տղան նրան իջեցրել են տանիքից և մոտեցրել ոստիկանության ծառայողներին։
Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
78615 դիտում
20:11 09-09-2023
Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 10-ամյա տղան բարձրացել էր տան տանիք և սպառնում էր իրեն ցած նետել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1883 դիտում
22:15 18-02-2015
Օգնության են հասել փրկարարները. քաղաքացին բարձրացել է եկեղեցու տանիք