211652_close_icon
views-count973 դիտում article-date 21:06 04-07-2024

Արամ Ա Կաթողիկոսի հրամանով լույս է տեսել «Հասկ հայագիտական տարեգիրքը», որը նվիրված է Ներսես Շնորհալուն


Արամ Ա Կաթողիկոսի հրամանով լույս է տեսել  «Հասկ հայագիտական տարեգիրք»-ը։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․

«Հրամանաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, Կաթողիկոսարանի տպարանէն լոյս տեսաւ «Հասկ հայագիտական տարեգիրք»ի ԺԳ. տարուան թիւը՝ ձօնուած Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետին վախճանման 850-ամեակին։ Հատորին խմբագիրն է «Կիլիկիա» մատենադարանի եւ հնատիպերու ու ձեռագիրներու բաժանմունքներու տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան։
 
Հրատարակութիւնը իրականացաւ մեկենասութեամբ Մհեր Տէր Յովհաննէսեան եւ ընտանիքին՝ ի յիշատակ Սաթիկ Տէր Յովհաննէսեանի։
 
Արամ Ա. Վեհափառ Հայրապետին՝ Շնորհալի Հայրապետին 850-ամեակին առիթով հրապարակուած սրբատառ կոնդակով բացուող գիրքը կը պարունակէ նոյն ամեակին առնչուող տասնչորս յօդուածներ, եօթը արխիւային եւ պատմական յօդուածներ, երաժշտական չորս մշակումներ եւ մատենագիտական երկու յօդուածներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ նյութեր