1498 դիտում
14:42 20-08-2020
Լույս է տեսել Ամենայն Հայոց Կաթողիկոսի տարեգրությունը և կենսամատենագիտությունը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ 1951-2019 թթ. տարեգրությունը և կենսամատենագիտությունը։ Սույն աշխատությունը հրատարակության է պատրաստել Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Պողոսյանը, բ.գ.թ. Մայա Գրիգորյանը և Գոհար Սարգսյանը։ Տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Հրատարակությունը նվիրված է Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 20-ամյակին։
Գիրքը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը Վեհափառ Հայրապետի 1951‒2019 թթ. տարեգրությունն է, իսկ երկրորդ մասը՝ Հայոց Հովվապետի կենսամատենագիտությունը, որի միջոցով ինչպես մերօրյա հասարակությանը, այնպես և ապագա սերունդներին հնարավորություն է ընձեռվում լավագույնս ճանաչելու և անկողմնակալ ու անաչառ կերպով արժանի գնահատական տալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախանձախնդիր և արդյունավոր 20-ամյա գործունեությանը:
Աշխատությունը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի, հատկապես 21-րդ դարի առաջին երկու տասնամյակի` Հայ Եկեղեցու պատմությամբ զբաղվող մասնագետների համար։
Գիրքը տպագրվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
Նմանատիպ նյութեր
1478 դիտում
20:05 26-01-2015
Նախագահը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ
3271 դիտում
13:34 12-04-2016
Նախագահը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ
Այս բաժնից
931 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
631 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1810 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից