211652_close_icon

Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ արցախյան կորուստների ցավը մեր սրտում. Վեհափառ

views-count427 դիտում article-date 12:41 24-04-2025
Վեհափառը հոգևորականների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին, ապա լրագրողների հետ զրույցում կարճ ուղերձ փոխանցել:

«Այսօր, սիրելինե՛ր, ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի զավակաց հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում: Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձրունքին մեր հոգևորականաց և մեր ազգի զավակաց հետ միասին աղոթքվեր առաքեցինք առ Աստված՝ հայցելով, որ Տերը զորացնի մեր ժողովրդին՝ իր հոգու ցավն ու տրտմությունը և տառապանքն ուժի վերածելու, հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը և կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը: Թող Աստված օգնական ու պահապան լինի ազգիս, հայրենաշինության իր առաքելության նվիրական իր ճանապարհին:

Տիրոջ սերն ու ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց»,- մասնավորապես ասաց Վեհափառը:

Վեհափառը լրագրողների հարցերին չպատասխանեց. միայն նշեց. «Մեր ուղերձը քիչ հետո հընթացս սուրբ պատարագի ուղղելու ենք մեր ժողովրդին Մայր տաճարից»:

Նմանատիպ նյութեր