Փաշինյանն ապրիլքսանչորսյան իր ուղերձում ճանաչում բառ չի օգտագործում, Ցեղшսպшնnւթյnւն էլ ստիպված է ասել՝ վախենալով հանրության արձագանքից. Քրիստինե Վարդանյան
Ոչ միայն ես, այլ հայ ժողովրդի շատ ներկայացուցիչներ իսկապես վախով էինք սպասում այս ուղերձին՝ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, ու այս ուղերձն ընդամենն արդարացրեց այդ վախերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հայոց ցեղասպանության տարելիցին ուղղված ուղերձին:
«Ապրիլքսանչորսյանի հղած ուղերձում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ճանաչում բառը չի օգտագործում, չի օգտագործում ընդհանրապես որևէ ուղերձ, որը Թուրքիային կոչ է անում առերեսվել իր պատմությանը, կոչ է անում ընդունել իրականացրած ոճիրն այն Թուրքիային, որը շարունակում է այդ քաղաքականությունը և այն ուղերձներն է հղում, որը հիմք դարձան Հայոց ցեղասպանությանն Օսմանյան կայսրությունում»,- ասաց նա։
Վարդանյանը շեշտեց՝ սա Հայաստանի ղեկավարի, հայկական շահերի ներկայացնողի ուղերձ չէր, սա Թուրքիայի նախապայմանները կատարող մարդու ուղերձ էր:
«Սա Թուրքիայի ներկայացրած բոլոր պահանջները, որոնցից ամենաառաջիններից մեկն է եղել մշտապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, կատարող մարդու ուղերձ էր: Բացի այդ, այս ուղերձն առանձին չի կարելի դիտել, որովհետև ուղերձին զուգահեռ տարածվեց նաև Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի պաշտոնական մեկնաբանությունը: Այնպիսի տպավորություն է, որ կազմակերպված պատասխանի հետ գործ ունենք, որտեղ Փաշինյանը ոչ ավել, ոչ պակաս քննադատել ու թիրախավորել է երեկ տեղի ունեցած ջահերով երթը, քննադատել է այդտեղ երիտասարդների իրականացրած Թուրքիայի և Ադրբեջանի դրոշ վառելու ակցիան»,- ասաց պատգամավորը:
Նա հիշեցրեց, որ ամեն տարի ջահերով երթին հաջորդում է Թուրքիայից և Ադրբեջանից նմանատիպ արձագանքներ, այս տարի կարծես Թուրքիայի և Ադրբեջանի արձագանքը հնչեցնողը Նիկոլ Փաշինյանն է դարձել:
«Ավելի ողբերգական է՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում, Երևանում անցկացված երթը պատճառ է համարել, ուղիղ կապել է սահմանին մտած կրակոցների հետ։ Այստեղ հարց է առաջանում՝ բա մի ամիս առաջ ինչու էին կրակում նույն տարածքում ու այդ փաստին իրենք չէին անդրադառնում, բա այդ ժամանակ ի՞նչ էր կատարվում: Սա ճիշտ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնական ուղերձն է: Այսինքն, որ իրենք ցեղասպանական իրենց գործողությունների համար պատճառ են բերում հայերի կողմից իրականացված որևէ գործողություններ կամ արարքներ, որ այդ ցեղասպանությունը պատասխան է մեր որևէ գործողության»,- շեշտեց նա:
Պատգամավրի կարծիքով՝ փաստորեն ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 110-րդ տարելիցին, Նիկոլ Փաշինյանը ոչ թե կրկնեց Թուրքիայի թեզերը, այլ պաշտպանեց դրանք:
«Փաստորեն պարզ դարձավ, որ կատարել է նախապայմանը, որով պետք է Հայաստանը հրաժարվի Ցեղասպանության միջազգային ճանաչումից։ Կրկնում եմ, պաշտոնական ուղերձում այդ ճանաչման մասին որևէ խոսք չկա։ Երևի Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը ստիպված է օգտագործել, հասկանալով, թե ինչպիսի հանրային արձագանք կարող է ունենալ տերմինի չօգտագործումը»,- ասաց նա։
Նա ընդգծեց՝ խոշոր հաշվով Հայաստանում իրականացված երթը Փաշինյանը հիմք է համարում սահմանին հնչող կրակոցի համար, դրանով հաստատելով, հաստատելով, որ ինքը հասել է այն կետին, որտեղ Ադրբեջանը և Թուրքիան ուղիղ կարողանում են միջամտել ներքին գործերին:
«Իրականում ինչո՞ւ ենք այսօր տեսնում այսպիսի արձագանքեր, որովհետև երեկ ոչ թե քաղաքական ուժը, ոչ թե պատգամավորները, ոչ թե ընդիմությունը, այլ հանրությունը իր մասնակցությամբ պատասխանել է Փաշինյանի ուրացման քաղաքականությանը և ասել է, որ ինքը համաձայն չէր: Մարդաշատ ջահերով երթի պատասխաններն ենք մենք տեսնում, դրա համար են այդ պատասխաններն այսպես թիրախավորված: Երեկ հանրությունը պատասխանել է Փաշինյանի ուղերձին, ով ասում էր, որ պետք է հրաժարվենք այս օրակարգից, պետք է փակենք այդ էջը»,- ասաց նա:
Պատգամավորը հավելեց, որ հանրության պատասխանը միանշանակ էր, և այդ պատասխանն արտահայտվել է ջահերով երթի մասնակցության քանակով և այն էներգիայով, որը երեկ կար Երևանի փողոցներում։ «Կարծում եմ՝ երեկ գիշերվանից և այսօր առավոտ Փաշինյանից տեսնում ենք նման պատասխաններ: Երեկ ի՞նչ է դրսևորվել, որ ամենախնդրահարույցն է, Փաշինյանը, ով իր գործընկերներին Թուրքիայում և Ադրբեջանում վստահեցնում էր, որ այդ օրակարգը փակել է, Հայաստանում, Հայաստանը գնում է Ցեղասպանության հրաժարման ճանապարհով, տեղի է ունեցել բազմահազարանոց երթ՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջով, մի ուրացիր կարգախոսով:
Ամենամեծ խնդիրը սա է և սա է հիմքը նման արձագանքերի»,- եզրափակեց պատգամավորը: