211652_close_icon
views-count910 դիտում article-date 17:00 06-07-2024

Մոլդովայի իշխանությունները նախատեսում են պահպանել գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ

Մոլդովայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյն ասել է, որ հանրապետության չեզոք կարգավիճակը չի խանգարում նրան ՆԱՏՕ-ի գործընկեր լինել։ 

«Եվրամիությունը մնում է խորը տնտեսական համագործակցության բլոկ, մինչդեռ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական դաշինք է։ Մոլդովան՝ որպես չեզոք պետություն, չի կարող միանալ Դաշինքին, սակայն կարող է համագործակցել, ինչն արվել է վերջին 30 տարիների ընթացքում»,- ասել է Պոպշոյը: 

Նա վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն միշտ առաջ է գնացել և կշարունակի ելնել Մոլդովայի չեզոքությունից՝ հարգելով այդ հանգամանքը։ 

Պատասխանելով անվտանգության ոլորտում Եվրամիության հետ ստորագրված գործընկերության համաձայնագրի մասին հարցին՝ Պոպշոյը նշել է, որ փաստաթուղթն ուղղված է համագործակցությանը, բայց անվտանգության երաշխիքներ չի տալիս։

«Այս համագործակցությունն ուղղված է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության ընդլայնմանը, կիբեռհարձակումներին դիմակայելու և այլ մարտահրավերներին դիմակայելու կարողության բարձրացմանը»,- պարզաբանել է նախարարը։

Մոլդովայի սահմանադրության համաձայն՝ հանրապետությունն ունի չեզոք կարգավիճակ, սակայն 1994 թվականից երկիրը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագրով։ Մոլդովայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյն ասել է, որ հանրապետության չեզոք կարգավիճակը չի խանգարում նրան ՆԱՏՕ-ի գործընկեր լինել։ 
«Եվրամիությունը մնում է խորը տնտեսական համագործակցության բլոկ, մինչդեռ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական դաշինք է։ Մոլդովան՝ որպես չեզոք պետություն, չի կարող միանալ Դաշինքին, սակայն կարող է համագործակցել, ինչն արվել է վերջին 30 տարիների ընթացքում»,- ասել է Պոպշոյը: 
Նա վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն միշտ առաջ է գնացել և կշարունակի ելնել Մոլդովայի չեզոքությունից՝ հարգելով այդ հանգամանքը։ 

Պատասխանելով անվտանգության ոլորտում Եվրամիության հետ ստորագրված գործընկերության համաձայնագրի մասին հարցին՝ Պոպշոյը նշել է, որ փաստաթուղթն ուղղված է համագործակցությանը, բայց անվտանգության երաշխիքներ չի տալիս։

«Այս համագործակցությունն ուղղված է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության ընդլայնմանը, կիբեռհարձակումներին դիմակայելու և այլ մարտահրավերներին դիմակայելու կարողության բարձրացմանը»,- պարզաբանել է նախարարը։

Մոլդովայի սահմանադրության համաձայն՝ հանրապետությունն ունի չեզոք կարգավիճակ, սակայն 1994 թվականից երկիրը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագրով։ 

Նմանատիպ նյութեր