211652_close_icon
views-count958 դիտում article-date 17:34 06-07-2024

Հայ գործընկերների հետ աշխատանքը վստահություն է ձևավորում մեր զինվորականների միջև. ամերիկացի գեներալ

Հայաստանի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի զինվորականները կմասնակցեն «Eagle Partner 24» զորավարժությանը, որը հուլիսի 15-24-ը կանցկացվի Հայաստանում։ 

Զորավարժությունները հիմնվելու են խաղաղապահ գործողություններ իրականացնելու Հայաստանի և Միացյալ Նահանգների հավաքական կարողությունների վրա, հայտնել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարության մամուլի ծառայությունը։

«Տարիների ընթացքում Կանզասի ազգային գվարդիան Հայաստանի հետ ամուր համագործակցային հարաբերություններ է զարգացրել: «Eagle Partner»-ի նման  զորավարժություններում մեր հայ գործընկերների հետ կողք կողքի աշխատելը մեր երկրների և մեր զինվորականների միջև վստահություն և բարեկամություն է ձևավորում ,- ընդգծել է գեներալ Մայքլ Վեներդին:

Նմանատիպ նյութեր