45672 դիտում
17:42 08-07-2024
Երևանի գնդի պարեկները իրականացրել են «Բաց ոտքով հարսի տուն չես հասնի» օպերացիան․ գռեհիկ պահվածք ցուցաբերած ուղևորը հայտնաբերվեց, ավտոմեքենան էլ տեղափոխվեց «պլաշչադկա»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով Երևան քաղաքի գնդի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ 3-րդ գումարտակի պարեկները Երևանում իրականացրել են «Բաց ոտքով հարսի տուն չես հասնի» օպերացիան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզից դեպի Կոտայքի մարզ, ապա Երևան ընթանալիս վարորդն ու ուղևորը հավանաբար իրենց զգում էին արդեն Մարս մոլորակում։ Ուղևորը, ցուցաբերելով գռեհիկ պահվածք հասարակության նկատամամբ, ոտքերը դուրս էր հանել պատուհանից ու ծխում էր, ընթացքում էլ գցելով ծխախոտը ու այդպես «զվռնեցին» ու իրենց լավ տղա զգացին միչև այն պահը, երբ տեսան, որ առջևում պարեկային ծառայողի ավտոմեքենա է կայանված։ Ոտքերը դուրս գցած ուղևորը տեսնելով պարեկների ավտոմեքենան դարձավ «խոնարհ հարս», ոտքերն առավ փեշերի տակ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Volkswagen»-ն ու այն տեղափոխել ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+