44806 դիտում
11:11 09-07-2024
Խուլիգшնության դեպք՝ Վայոց ձորի մարզում․ «Արփա Պառնասում» բանակի քեֆի մասնակիցների միջև տեղի ունեցած վիճшբшնությունը տեղափոխվել է ռեստորանի բակ, ապա՝ մայրուղի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 5-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Վայոց Ձորի մարզի «Արփա Պառնասում» կռիվ է և կա շտապ օգնության անհրաժեշտություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը ժամը 23։00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 18-ամյա Եսայի Մ․-ի բանակ զորակոչվելու կապակցությամբ «Արփա Պառնաս» ռեստորանային համալիրում կազմակերպված միջոցառման ժամանակ վերջինիս հոր՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 47-ամյա Սարո Մ․-ի, եղբոր՝ 29-ամյա Հովհաննես Մ․-ի, և Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Դավիթ Է․-ի միջև վերջինիս կողմից երաժշտություն պատվիրելու հարցի շուրջ սրահում վիճաբանություն է ծագել, որը տեղափոխվել է ռեստորանի բակ, այնուհետև՝ ռեստորանի սահմաններից դուրս՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի եզրին, որի ժամանակ վերը նշված անձինք, ինչպես նաև դեռևս ինքնությունները չպարզված միջոցառման այլ մասնակիցներ, քաշքշել, բռունցքներով հարվածել են միմյանց, հնչեցրել են հայհոյանքներ և բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել միջոցառման մասնակիցների նկատմամբ, որը տևել է շուրջ 30 րոպե։
Դեպքի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տաթևիկ Սահակյանի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+