1522 դիտում
14:43 11-07-2024
Ստեփանակերտի բենզալցակայանի պայթյունից հետո անհետ կորած 21 տղա ողջ է, Ադրբեջանի ձեռքի տակ են, զանգ ենք ստացել. արցախցի
2023 թվականի սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի բենզալցակայանում տեղի է ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած 21 տղա ողջ է, նրանք գտնվում են ադրբեջանցիների ձեռքի տակ: Այս մասին կառավարության շենքի դիմաց տեղի ունեցող ակցիայի ժամանակ ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
«Խնդրում ու պահանջում ենք իշխանություններից, որ որևէ տեղեկություն տան մեր հարազատների մասին: Դիմել ենք տարբեր կազմակերպությունների՝ ՄԱԿ, ԵՄ, ՀՀ ՄԻՊ-ին, Արցախի իշխանություններին, ՀՀ-ում գտնվող ՌԴ դեսպանատանը, Կարմիր խաչին և ոչ մի տեղից դրական կամ բացասական պատասխան չունենք: Կարծես՝ ոչ ոք չի ուզում զբաղվել այդ հարցով, բոլորին միևնույն է, որ կան անհետ կորածներ», - ասաց նա:
Ակցիայի մասնակիցը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 7-ին փաստացի գրանցված զանգ է եղել է Շուշիից:
«Անհետ կորածներից Կարենը զանգել է իր ընկերուհուն, ընկերուհին այդ փաստը ներկայացրել է Կարմիր խաչին, ԱԱԾ-ին, Կարենի ծնողներին, որ այդ տղան զանգել է: Փաստացի մինչև օրս այդ զանգի մասով ոչ մի տեղեկություն չկա: Մինչև հիմա Կարենի մայրիկի հեռախոսը գտնվում է ԱԱԾ-ում, տարվում են ինչ-որ աշխատանքներ, զանգը չեն ուզում բացահայտել»,- ասաց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ ունեն տելեգրամի տարբեր ալիքներին ստացված զանգեր արտերկրի հեռախոսահամարներից:
«Դիմել ենք համապատասխան մարմիններին, բայց ոչ մի տեղեկություն, ոչ մի լուր չունենք: Պահանջում ենք, որ տեղեկություն տան մեր հարազատների մասին, քանի որ մենք վստահ ենք՝ մեր տղաները բոլորն էլ ողջ են, մեր տղաները հիմա գտնվում են Ադրբեջանի ձեռքի տակ, մենք պահանջում ենք, որ գտնեն ու բերեն, չգիտենք՝ նրանց հետ ինչպես են վարվում», - ասաց արցախցին:

Նմանատիպ նյութեր
23687 դիտում
01:28 15-08-2022
Պայթյունից հետո անհետ կորած համարվող 6 քաղաքացի հայտնաբերվել է. անհետ կորած է համարվում 19-ը քաղաքացի
2353 դիտում
12:59 08-08-2020
Բեյրութի հզոր պայթյունից հետո 60 մարդ անհետ կորած է համարվում
727 դիտում
19:36 22-09-2023
Վերջին 2 օրում Արցախի ՄԻՊ-ն ու այլ մարմիններ ստացել են ավելի քան 600 զանգ անհետ կորածների վերաբերյալ
Այս բաժնից
751 դիտում
19:25 26-12-2024
Բոսնիայի անվտանգության նախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով
727 դիտում
18:15 26-12-2024
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
982 դիտում
23:31 25-12-2024
Հռոմի պապը կոչ է արել կարգավորել իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում