211652_close_icon
views-count976 դիտում article-date 16:52 11-07-2024

ԱՄՆ դեսպանը ԵՄ դիտորդների հետ դիտարկել է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկել է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

«Դեսպան Քվինը ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկեց սահմանին տիրող իրավիճակը։ Միացյալ Նահանգները ողջունում է տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր