211652_close_icon
views-count1360 դիտում article-date 18:18 12-07-2024

Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։

Առաջին կանգառը եղել է Գորիսի բժշկական կենտրոնը, որտեղ նախարարին դիմավորել է ԲԿ-ի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։ Բուժհաստատությունն ունի վերանորոգված և վերազինված անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։

Նախարարին է ներկայացվել մատուցվող ծառայությունների ծավալը, հագեցվածությունը։

Կարևորելով արյան պաշարների մշտական համալրման ռազմավարական նշանակությունը և տեղակայումը` Գորիսում մեկնարկել են Արյան կայանի շինաշխատանքները։

Նախարարը հետևել է աշխատանքների ընթացքին, դիտարկումներ արել և տվել հանձնարարականներ պատասխանատուներին։
Կապիտալ շինարարության ծրագրով Գորիսում նախատեսվում է պոլիկլինիկայի նոր շենքի կառուցումը։

Նախագծման փուլում է նաև Խնձորեսկի ամբուլատորիայի կառուցումը, որը կսպասարկի համայնքի 4000-ից ավելի բնակչությանը։

Նախարարն անդրադարձել է նաև 2024թ. առաջին կիսամյակում Գորիսի տարածաշրջանի բժշկական հաստատությունների ԱԱՊ բուժաշխատողների գործունեությանը և դրա դիմաց խրախուսական (բոնուսային) վարձատրության ցուցանիշներին:

Տարածաշրջանի բոլոր թերապևտները, ընտանեկան բժիշկները, մանկաբույժները և բուժակ֊մանկաբարձական կետի բուժքույրերը ստացել են հավելավճարներ։

Անահիտ Ավանեսյանի այցը Գորիսում ավարտվել է Ֆրանս֊հայկական սրտաբանական կենտրոնում և այնտեղ գործող վերականգնողական կենտրոնում։

Նմանատիպ նյութեր