40642 դիտում
16:01 13-07-2024
Կրшկոց՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ սեփական տան ննջասենյակում հայտնաբերվել է տղամարդու մшրմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 13-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Մեծամորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Սամվել Խմելյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատար Արայիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։
Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված գյուղի տներից մեկի ննջասենյակում, անկողնում պառկած հայտնաբերել են նույն տան բնակիչ 55-ամյա Արթուր Ա․-ի դին։
Տեղում աշխատել է նաև փորձաքրեագետը։
Մարմնի մոտ հայտնաբերվել է նրա անվամբ հաշվառված «ԻԺ 18 Ե» տիպի 16 մմ տրամաչափի մեկ փողանի որսորդական հրացան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված հրացանով կրակոց է արձակել իր ձախ կրծքավանդակի շրջանին և ինքնասպան եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հաշվառված էր նաև ՀՀ «Որսորդական և ձկնորսական խմբավորում» հասարակակական կազմակերպությունում։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
26897 դիտում
12:30 24-07-2024
Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում. տան բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ