20840 դիտում
21:33 13-07-2024
Ավտովթшր՝ Գեղարքունիքի մարզում. «Jeep Compass»-ը բшխվել է քարերին ու հայտնվել ձորում. օպերատիվ են գործել Գավառի փրկարարները, բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Արմեն Ջամալյանը իր վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայով Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում բուժօգնություն է ցուցաբերել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչ Գևորգյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են Ջրային վաշտի 2 -րդ դասակի պարեկներ Գագիկ Սիրադեղյանն ու Գեորգի Ազատյանը։
Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+