211652_close_icon
views-count1039 դիտում article-date 10:47 16-07-2024

Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են․ նա խախտել է դատավորի վարքագծի կանոնները

Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են:
 
1lurer.am-ի հաղորդմամբ՝ որոշումը քիչ առաջ հրապարակել է Բարձրագույն դատական խորհուրդը:

ԲԴԽ-ին միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Աննա Դանիբեկյանին:

Նախարարության գնահատմամբ՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Նմանատիպ նյութեր