211652_close_icon
views-count1216 դիտում article-date 17:15 16-07-2024

Արմեն Գրիգորյանն ու Ուզրա Զեյան անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ փոխգործակցությանը

Հուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյայի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

ԱԽ քարտուղարն անդրադառնալով Փենսիլվանիա նահանգում նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կատարված մահափորձին՝ ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին, ինչպես նաև մաղթել շուտափույթ ապքինում վիրավորներին: Գրիգրոյանը նշել է, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է:  

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարևորելով արդեն իսկ ձեռքբերված հաջողությունները ոստիկանության, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Վերոնշյալ և մի շարք այլ ոլորտների համատեքստում անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ փոխգործակցությանը՝ ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը կարևորել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը:

Նմանատիպ նյութեր