211652_close_icon
views-count949 դիտում article-date 23:21 16-07-2024

Ադրբեջանի իշխանությունները Ֆրանսիայից անկախություն պահանջող միավորումների հերթական հավաքն են կազմակերպում

Ադրբեջանի իշխանությունները Ֆրանսիայից անկախություն պահանջող միավորումների հերթական հավաքն են կազմակերպում։ Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ վաղը Բաքվում մեկնարկում է երկօրյա համագումար, որին կմասնակցեն Ֆրանսիայի տիրապետության տակ գտնվող տարածքների 15 քաղաքական ուժերի և շարժումների ներկայացուցիչներ։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

«Համագումարի մասնակիցները կքննարկեն ֆրանսիական գաղութատիրությունից ազատագրվելու և անկախության համար առավել կազմակերպված պայքարի համակարգման գործողությունները», - ասված է «Բաքվի նախաձեռնող խմբի» հաղորդագրության մեջ։

Ալիևի վարչակազմը Փարիզի դեմ դեմարշների շրջանակներում դեռևս ամիսներ առաջ է սկսել ակտիվորեն հիշատակել «ֆրանսիական գաղութատիրությունը», պետական մակարդակով համաժողովներ կազմակերպել՝ քննարկելու Ֆրանսիայի քաղաքականությունը։

Նմանատիպ նյութեր