211652_close_icon
views-count1039 դիտում article-date 23:28 18-07-2024

Ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում կթեժացնի տարածաշրջանում հակամարտությունների ներուժը. Զախարովա

Ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում միայն կթեժացնի տարածաշրջանում պահպանվող հակամարտությունների ներուժը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով անցած օրերին Հայաստանում մեկնարկած հայ-ամերիկյան զորավարժությունների մասին հարցին։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում, ինչպես մենք բազմիցս տեսել ենք աշխարհի տարբեր մասերում, միայն կնպաստի տարածաշրջանում պահպանվող հակամարտությունների ներուժին», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Անվտանգության խորհրդաի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ Հայաստանը վերջին տարիներին ինտենսիվ աշխատում է իր դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ՝ շեշտելով դիվերսիֆիկացիան տնտեսության, անվտանգության մեջ։

Նմանատիպ նյութեր