871 դիտում
16:15 19-07-2024
Գերմանիայի և Նիդեռլանդների հիվանդանոցները հետաձգել են վիրահատությունները` ՏՏ ոլորտում զանգվածային խափանման պատճառով
Գերմանիայի և Նիդեռլանդների հիվանդանոցները հետաձգել են վիրահատությունները ՏՏ ոլորտում զանգվածային խափանման պատճառով, գրում է գերմանական Bild թերթը:
Նիդեռլանդների հյուսիսում գտնվող կլինիկաներում համակարգիչները չեն աշխատում, ուստի վիրահատությունները հետաձգվում են, իսկ կլինիկաները հրաժարվում են անոր այցեր գրանցել, հավելում է Telegraaf թերթը։
Նույն խնդիրը հյուսիսային Գերմանիայում է: Շլեզվիգ-Հոլշտայնի համալսարանական հիվանդանոցը հայտարարել է, որ չեղարկում է բոլոր պլանավորված վիրահատությունները Քիլում և Լյուբեկում։
Ինչպես ավելի վաղ գրել էր Tert.am-ը, ամբողջ աշխարհում ավիաընկերությունների, ԶԼՄ-ների, բանկերի աշխատանքում համատարած խափանումներ են. պատճառը Windows-ի անսարքությունն է:
ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ավստրալիայի և այլ երկրների ավիաընկերությունների աշխատանքում գլոբալ խափանումներ են տեղի ունեցել, ինչը պայմանավորված է Windows օպերացիոն համակարգի անսարքությամբ, հայտնում են Reuters-ը, Forbes-ը, The Economic Times-ը և CNN-ը:
Մասնավորապես, ամերիկյան խոշորագույն ավիաընկերությունները՝ American Airlines-ը, United Airlines-ը, Delta Airlines-ը և Frontier Airlines-ը, արդեն հայտարարել են խափանման պատճառով թռիչքների դադարեցման մասին։
Թուրքիայի խոշորագույն ավիաընկերությունը՝ Turkish Airlines-ը, նույնպես հայտնել է գլոբալ խափանման մասին, որը խնդիրներ է առաջացրել տոմսերի ամրագրման և գրանցման հետ կապված:
Նույն իրավիճակն է Հնդկաստանի և Գերմանիայի մի շարք օդանավակայաններում:
Նշվում է, որ Իսպանիայի բոլոր օդանավակայաններում տեղի է ունեցել «համակարգչային համակարգերի հետ կապված միջադեպ»:
Մեծ Բրիտանիայի մի քանի օդանավակայաններ նույնպես ստիպված են եղել դադարեցնել թռիչքները։
Նշվում է, որ խափանում են առաջացել նաև տարբեր երկրների բանկերի և հեռուստաալիքների, այդ թվում՝ բրիտանական Sky News հեռուստալիքի աշխատանքում:
Բոլոր Windows համակարգիչները, որոնց վրա տեղադրված է CrowdStrike ծրագիրը, չեն աշխատում։ Երևում են միայն կապույտ էկրաններ: Սարքերը և սերվերները, որոնց վրա այն տեղադրված է, «անջատվում են ցանցից և անցնում անվերջ վերագործարկման փուլ»:
Microsoft-ը հայտնել է, որ Windows համակարգի լայնածավալ խափանումը փորձում են վերացնել, ծառայությունները վերականգնվում են:

Նմանատիպ նյութեր
1312 դիտում
16:52 15-01-2024
Սեզոնային վիրուսների պատճառով Վրաստանի հիվանդանոցները լեփ-լեցուն են
1750 դիտում
16:23 15-06-2020
Վերաքննիչ դատարանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը
637 դիտում
18:41 12-09-2024
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ
Այս բաժնից
1066 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
826 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
778 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ