211652_close_icon
views-count925 դիտում article-date 18:11 19-07-2024

Նարեկ Մկրտչյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Libra Group ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և «Libra Group» ընկերության նախագահ Ջորջ
Լոգոթեթիսի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին հնարավորություն կընձեռնվի աշխատանքային փորձառություն ձեռք բերել ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում գործունեություն ծավալող «Libra Group»-ի ընկերություններում։

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողները, ովքեր առնվազն 18 տարեկան են և վարժ տիրապետում են անգլերենին։

«Libra Group»-ը կհոգա թռիչքի, վիզայի և այլ ծախսեր. ընկերությունը կուղղորդի նաև կեցության կազմակերպման հետ կապված հարցերում։

Մասնակցության համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://boards.greenhouse.io/thelibragroup/jobs/7519057002 ․ հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թ․ հոկտեմբերի 2-ն է։

Հիշեցնենք, որ փորձնակության (internship) ինստիտուտի ներդրման համապատասխան կարգավորումները սահմանվել են նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում 2023 թ․ կատարված փոփոխությունների շրջանակում։

Նմանատիպ նյութեր