211652_close_icon
views-count1024 դիտում article-date 09:35 27-07-2024

Հայտնի է զբոսաշրջության համար Եվրոպայի ամենաէժան քաղաքը

Եթե ​​ցանկանում եք այս ամառ մեկնել արտերկիր, բայց ունեք սահմանափակ բյուջե, փորձագետները խորհուրդ են տալիս այցելել Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո։ Հենց այս քաղաքն է ճանաչվել զբոսաշրջության համար ամենաէժանը։ Այս մասին գրում է Express-ը։

Այստեղ մեկ վայրում դուք կարող եք այցելել մզկիթ, կաթոլիկ եկեղեցի, ուղղափառ եկեղեցի և սինագոգ: Մշակույթների և հարուստ պատմության իր յուրահատուկ համադրության շնորհիվ է Սարաևոն գրավում է ամբողջ աշխարհի զբոսաշրջիկներին: Այստեղ կարելի է զբոսնել միջնադարյան փողոցներով, այցելել ամրոց, հին շուկաներ, հնաոճ իրերի կրպակներ, խանութներ և կոլորիտով ռեստորաններ, գրում է cursorinfo-ն։ Գներն այստեղ բավականին էժան են, օրինակ, երեք կերկրատեսակով ճաշը կարժենա զբոսաշրջիկին մոտ 14-15 դոլար:

Սարաևոն գտնվում է Միլյացկա գետի ափին, որը շոգ եղանակին զովություն է հաղորդում բալկանյան քաղաքին։ Զբոսաշրջիկներին առաջարկվում են նաև հետաքրքիր էքսկուրսիաներ դեպի տեսարժան վայրեր, դրանք կարելի է այցելել մատչելի գներով:

Նմանատիպ նյութեր