211652_close_icon
views-count1438 դիտում article-date 22:02 01-09-2024

Էդմոն Մարուքյանն այսօրվա համար մեղավոր տեսնում է նախկիններին եւ ժողովրդին. aravot.am

Aravot.am-ը գրում է․ Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը յութուբյան հերթական եթերում խոսել է 2021 թվականին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների իր ընկալումների մասին:

Նրա մեկնաբանությամբ, երկարատեւ, ծանր բանակցություններից հետո է 2021 թվականի մարտի 18-ին հայտարարվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին եւ այդ պրոցեսները, ըստ էության, արագացրել է գլխավոր շտաբի ապստամբությունը: Ըստ Էդմոն Մարուքյանի, դա պետք էր երկրում լեգիտիմ իշխանություն ձեւավորելու համար, որը կկարողանար բանակցային գործընթացում դերակատարություն ստանձնել եւ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից:

Իսկ ինչպե՞ս էր պետք ձեւավորել նոր խորհրդարանը: «Պետք էր ժողովրդին տալ իրավունք, որ ժողովուրդը գնա եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով ձեւավորի նոր խորհրդարան, որովհետեւ այն քաղաքական ուժը, որն իշխում էր, բոլորի տպավորությամբ պատերազմի պարտության, նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման արդյունքում կորցրել էր լեգիտիմությունը»,-ասաց նա եւ հիշեցրեց այդ ժամանակ երկրում տիրող իրավիճակը, երբ Սյունիքի ճանապարհը փակել էին եւ չէին թողնում, որ վարչապետի այցը լինի:

Այնուհետեւ մտովի տեղափոխվելով ընտրություններին նախորդած իրադարձություններին՝ «Ելք» դաշինքի նախկին անդամը հիշեցրեց, որ այդ ժամանակ ինքը ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նախկին իշխանությունները պետք է մի կողմ քաշվեն, չմասնակցեն այս պրոցեսներին, որ երկրում փոփոխություններ տեղի ունենան: Եվ ասում է, որ եթե նրանք մասնակցեն, մտնեն պրոցեսի մեջ, գործող իշխանությունները կարող են վերարտադրվել: Բայց ոչ միայն  իրեն չլսեցին, այլեւ ընտրություններին մասնակցեցին 25 ուժեր՝ այդ թվում ՝«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, վարչապետի իշխող կուսակցությունը, որոնք մեծ բեւեռացում առաջացրին եւ ամբողջ քարոզարշավի ընթացքում իրար անխնա հայհոյում էին: Ի վերջո, արդյունքում խորհրդարան անցան Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը՝ 53,91 %, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժը՝ 21,9 % եւ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժը՝ 5,22 % ձայնով: Ընդ որում, «Պատիվ ունեմ»-ը խորհրդարան անցել է իրավունքի ուժով:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր