1096 դիտում
19:36 28-07-2024
Պատերազմն անպայման կավարտվի, սա օրինաչափ գործընթաց է․ Բուդանով
Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմը կավարտվի։ Այս գործընթացն օրինաչափ է, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը՝ շրջանավարտների առջև ելույթի ժամանակ, տեղեկացնում է РБК-Украина-ն։
Ըստ նրա, հենց այս պահին Ուկրաինայում լուծվում են գլոբալ հարցեր, որոնք վճռորոշ հետևանքներ կունենան պետության և ողջ մարդկության պատմության համար։
«Պատերազմն անպայման կավարտվի, սա օրինաչափ գործընթաց է։ Եվ այդ ժամանակ մեր առջև կհայտնվեն այլ խնդիրներ՝ ոչ պակաս կարևոր և ոչ պակաս բարդ»,- ասել է Բուդանովը։
Հետախուզության գլխավոր վարչության պետը հավելել է, որ «ցանկացած առաջընթաց շարժում հանդիպում է դիմադրության», և, նրա կարծիքով, դա նորմալ է։
«Մենք կանք և միշտ կլինենք։ Եվ կհաղթահարենք բոլոր թշնամիներին: Հիշեք՝ դուք միշտ պետք է լինեք առաջինը, համար մեկը: Երբեք մի փորձեք լինել «ոչ ավելի վատը, քան ինչ-որ մեկն է» կամ «առաջատարների հետ նույն մակարդակում», ոչ, միայն համար մեկը», - նշել է նա:
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ, Կիրիլ Բուդանովը հայտնի է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ընթացքի վերաբերյալ իր կանխատեսումներով։
Սակայն հետախուզության գլխավոր վարչութան ղեկավարի որոշ կանխատեսումներ չեն իրականացել։ Օրինակ, նա ասել էր, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերը Ղրիմ կմտնեն մինչև 2023 թվականի գարնան վերջը։ Ինքը՝ Բուդանովը, դա բացատրել է նրանով, որ Ուկրաինան «շեղվել է ժամանակացույցից»։

Նմանատիպ նյութեր
1237 դիտում
12:25 18-05-2023
Հենրի Քիսինջերը կանխատեսել է՝ ինչպես կավարտվի պատերազմն Ուկրաինայում
853 դիտում
15:15 22-07-2024
Եթե հաղթի Թրամփը, Ուկրաինայում պատերազմն ավելի արագ կավարտվի. Կոբախիձե
Այս բաժնից
739 դիտում
22:19 22-10-2024
Լեհաստանը կփակի Պոզնանում Ռուսաստանի հյուպատոսությունը
778 դիտում
20:37 22-10-2024
Ֆինլանդիան մասամբ ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցումը
1783 դիտում
14:33 22-10-2024
Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի և այլոց վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան