1009 դիտում
22:42 29-07-2024
Ռուսաստանն ու Բելառուսը համաձայնագիր կստորագրեն էլեկտրաէներգիայի միասնական շուկա ստեղծելու մասին
Ռուսաստանը և Բելառուսը կստեղծեն էլեկտրաէներգիայի միասնական շուկա։ Այս մասին հրաման է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ իրավական ակտերի կայքում։
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը, ստորագրել համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև Միութենական պետության միասնական էլեկտրաէներգիայի շուկայի ձևավորման մասին»։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Բելառուսի էներգետիկայի նախարարությունը հունիսի սկզբին հայտնել էր, որ Մոսկվան և Մինսկը համաձայնագիր կստորագրեն 2024 թվականին էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորման մասին։ Երկու երկրների էներգետիկայի նախարարներ Սերգեյ Ցիվիլևը և Վիկտոր Կարանկևիչը նախաստորագրել են գործողությունների ծրագրերը։
Ինչպես հայտնել էր Կարանկևիչը, ընդհանուր շուկայի ստեղծման այս փուլում կկազմակերպվի էլեկտրաէներգիայի առևտուր լիազորված ընկերությունների միջև։ Երկրորդ փուլը նախատեսում է ավելի խորը ինտեգրում՝ մասնակիցների թվի ընդլայնմամբ և միասնական տեխնոլոգիական կառավարման գործընթացի կազմակերպմամբ:
Հետագայում Միութենական պետության միասնական էլեկտրաէներգիայի շուկան կհամաժամանակացվի Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայի աշխատանքի հետ։
Նմանատիպ նյութեր
1610 դիտում
13:54 12-01-2021
Կառավարությունն իրականացնում է առաջին կարևոր քայլերը՝ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկա ստեղծելու համար
1413 դիտում
11:18 26-12-2014
ԱՄՆ-ն, Հարավային Կորեան ու Ճապոնիան լրտեսության մասին համաձայնագիր կստորագրեն
Այս բաժնից
961 դիտում
18:25 24-12-2024
Էրդողանը և Ալիևն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին
1177 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2967 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում