211652_close_icon
views-count1294 դիտում article-date 19:05 31-07-2024

ՀՀ ՆԳ նախարարությունը հայտարարում է ընդունելություն Համայնքային ոստիկանությունում

Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարությունը չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն: Հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։

ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում ծառայությունն առաջիկայում վերափոխվելու է նոր Համայնքային ոստիկանության: 

Համայնքային ոստիկանություն ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք:

«ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում ծառայությունն առաջիկայում վերափոխվելու է նոր Համայնքային ոստիկանության: 

Նոր Համայնքային ոստիկանությունը բոլոր ուղղություններով իրականացնելու է հանցագործությունների կանխարգելում, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու, ինչպես նաև համայնքների հետ արդյունավետ աշխատանք։Ստորաբաժանմանը վերապահվելու է ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման գործառույթ:

Ներդրվելու են ինչպես համայնքային ոստիկանի աշխատանքի գնահատման ու մշտադիտարկման, այնպես էլ այլ շահագրգիռ կողմերի հետ տեղեկությունների թվային փոխանցման համակարգեր։ Ապահովվելու են տարբեր տվյալների էլեկտրոնային շտեմարանների և համակարգերի միավորումն ու փոխկապակցվածությունը:

Ծառայությունը հագեցած կլինի հատուկ սարքավորումներով և ժամանակակից տեխնիկական միջոցներով։

Նոր Համայնքային ոստիկանության ձևավորմամբ կապահովվի համայնքի հետ ժամանակակից տեխնիկական միջոցներով հաղորդակցությունն ու կամրապնդվի քաղաքացի-համայնքային ոստիկան կապը»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր