41872 դիտում
11:15 02-08-2024
Արաբկիրի ոստիկանները 1 օրվա ընթացքում պարզել են Կիևյան փողոցում կրակոցներ արձակողների ինքնությունը. նրանիցից մեկը հաշվառված է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների հետ, իրականացնելով անհրաժեշտ հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են հուլիսի 29-ին Կիևյան փողոցի 4/4 շենքի բակում կրակոցներ արձակած և խուլիգանություն կատարած անձանց ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ նշված խուլիգանությունը կատարել են ՀՀ արտադարադատության նախարարաության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողկան հիմնարկում հաշվառված 44-ամյա Երվանդ Գասպարյանը և Երևանի բնակիչ 47-ամյա Ռուստամ Ուդոյեվը, ովքեր խուլիգանություն կատարելուն զուգահեռ իրենց մոտ պահվող ապօրինի հրազենից կրակոցներ են արձակել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ նշված անձանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 29-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանությունում, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Կիևյան փողոցի 4/4 շենքի բակում կրակոցներ են հնչել։
Ժամանել էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը, նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Վահե Մուշեղյանը, նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլղաթյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը և ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 5-րդ մուտքի մոտ հայտնաբերել էին 9 մմ տրամաչափի կրակված 2 պարկուճ և 1 գնդակ, ինչպես նաև «Subaru» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի հատվածում հայտնաբերվել էր կրակոցի հետք։
Տարածքը պարեկները սահմանազատել էին։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանում քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3020 դիտում
19:39 25-12-2019
Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է հոգեբանների ընդունելություն՝ ՀՀ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում
61498 դիտում
21:18 05-02-2020
Դավիթաշենի կամրջից իրեն ցած նետած երիտասարդը հաշվառված էր «Սևան» քրեակատարողական հիմնարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ