211652_close_icon
views-count15470 դիտում article-date 17:57 02-08-2024

Երևանի քաղաքապետարանից օպերատիվ արձագանքեցին. դպրոցի բակում տապալված ծառը հեռացվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևան քաղաքի Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցի բակում տապալված ծառը չհեռացնելու մասին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հանձնարարականով՝ Կենտրոն վարչական շրջանի կանաչապատման աշխատակիցները շատ արագ ժամանեցին դպրոցի բակ և էլեկտրական սղոցներով տապալված ծառը մասնատեցին ու տեղափոխեցին:

Այն, որ Ա. Բեգոյանի հանձնարարականով բավականին օպերատիվորեն արձագանքեցին, գովելի է, բայց պետք է Երևանի քաղաքապետարանը գոնե մինչև սեպտեմբերի 1-ը դպրոցի բակում եղած չորացած ու վտանգ ներակայացնող ծառերը հեռացնի, իսկ դպրոցի տնօրինությունն էլ հետևություններ կանի և դպրոցն ազդարարող ցուցանակը կփոխի նորով:

Ինչպես այսօր՝ օգոստոսի 2-ին, տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցի բակում տապալված ծառը Երևանի քաղաքապետարանի կանաչապատման բաժնի աշխատակիցների անտարբերության պատճառով մնացել էր դպրոցի բակում:

Չորացած ծառը, որը փտած է եղել, արմատից պոկվել ու տապալվել էր:

Դպրոցի տնօրինությունը այդ մասին տեղեկացրել էր Երևանի քաղաքապետարանին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, սակայն 2 օր է՝ սայլը տեղից չէր շարժվում. ծառը մնացել էր տապալված, իսկ դպրոցի բակում կան մի քանի ծառեր, որոնք նույնպես վտանգ են առաջացնում և ամեն պահի հնարավոր է՝ դրանք տապալվեն:

Դպրոցի տնօրինությունն էլ պետք է գոնե մինչև այդ դպրոցի ցուցանակը, որը իր դարն ապրել է, փոխարինի նորով:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր