211652_close_icon
views-count1006 դիտում article-date 22:01 02-08-2024

Թուրքիայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի ներկայացուցիչը

Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանը։ Այս մասին հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը։

Նշվում է, որ հարձակման ժամանակ Գաբրիելյանի հասցեին ազգությունով պայմանավորված խտրական վիրավորանքներ են հնչել։ Գաբրիելյանը հայտնել է, որ հարձակման հետևանքով իր մատը կոտրվել է և դեմքին հարվածների հետքեր կան:

Ոստիկանությունից նշել են, որ միջոցներ են ձեռնարկում և գործը կուղարկվի դատախազություն։

Հարձակումը դատապարտել է Ստամբուլի հայկական Սուրբ Գեդիկփաշա եկեղեցին։ Հայտարարության մեջ ասվում է, որ դատապարտում են այդ տհաճ և ռասիստական ​​հարձակումն ու շուտափույթ ապաքինում մաղթում Գաբրիելյանին։

Նմանատիպ նյութեր