211652_close_icon
views-count901 դիտում article-date 22:29 04-08-2024

Հռոմի պապը վենեսուելացիներին կոչ է արել «փնտրել ճշմարտությունը» և խուսափել բռնությունից

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վենեսուելացիներին կոչ է արել զբաղվել «ճշմարտության որոնումով» և խուսափել նախագահական ընտրություններից հետո բռնություններից։

Ֆրանցիսկոսը, ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածների առաջ, «սրտանց կոչ է արել բոլոր կողմերին փնտրել ճշմարտությունը և... խուսափել ցանկացած տեսակի բռնությունից», հավելելով, որ Վենեսուելան կանգնած է «կրիտիկական իրավիճակի» առաջ։

Հուլիսի 28-ին Վենեսուելայում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Իշխանությունները հայտարարել են երկրի գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոյի հաղթանակի մասին։ Ընդդիմությունը չի ճանաչում արդյունքները, հայտարարելով, որ հաղթել է ընդդիմադիր թեկնածուն։ Դրանից հետո Կարակասում բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև։ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ իրավապահները ձերբակալել են անկարգությունների ավելի քան 2 հազար մասնակցի։

Նմանատիպ նյութեր