211652_close_icon
views-count1054 դիտում article-date 12:24 05-08-2024

Նիցշեն և Մարքսը՝ ընդդեմ Քրիստոսի. Օլիմպիականի բացումը և Հայաստանի փակում. Արմեն Աշոտյան

Փարիզի օլիմպիական խաղերի շքեղ, բայց սկանդալային բացման արարողությունն էլ ավելի սրեց «ո՞վ ենք մենք» հարցը ոչ միայն 2.5 մլրդ քրիստոնեական ծագումնաբանություն ունեցողների, այլև ողջ ժամանակակից մարդկության համար:

Անաստվածության ագրեսիվ քարոզչությունը չի կարող հանդուրժելի լինել ցանկացած Աստված դավանողների համար: Անշուշտ, խնդիրը Ֆրանսիան չէ, և այդ երկիրն իր վաստակած բարձր տեղն ունի համաշխարհային մշակույթի, արվեստի, պատմության, մի խոսքով՝ քաղաքակրթության մեջ: Իմ անձնական երախտագիտությունն էլ Ֆրանսիայի ժողովրդին պայմանավորված է թե հեռավոր 1999-ին Մարսելի համալսարանի դռներն իմ առջև բացելու, առաջին գիտական աշխատանքս հրապարակելու, ֆրանսիականության թանձր կաթսայում՝ արևելցի երիտասարդի ականջները եփելու փաստերով, և թե, ի վերջո, ֆրանսիական հանրապետության պետական պարգևով:

Իրական խնդիրը որոշ երկրների իշխող էլիտաների աշխարհայացքային պատկանելությունն է գլոբալիզմի և լիբերալիզմի դիմակների տակ թաքնված անաստվածությանը, որի միակ գերնպատակն իշխանությունն է մարդու և մարդկության վրա: Ահա սա է առաջին հայացքից մշակութային միջոցառման իրական, քաղաքական ենթատեքստը: 

Ցանկացած աստված (Քրիստոս, Յահվե, Ալլահ և այլն) խանգարում է նրանց մարդու վրա իրենց իշխանությունը հաստատել… Չէ՞ որ ցանկացած իշխանություն խարսխված է տվյալ ժամանակահատվածի և տվյալ հասարակության բարոյական արժեքների վրա, որոնք իրենց հերթին՝ ծնվում են կրոնից և մշակույթից: Ու ահա համաշխարհային իշխանություն հաստատելու բանալին. ոչնչացնում ես կրոնը, քեզանով անում մշակույթը, փոխում ես բարոյական կոդերը և հաստատում ես սեփական ռեժիմը:

ԱՄբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր