211652_close_icon
views-count1747 դիտում article-date 19:56 05-08-2024

Բանակի սպան հաղթել է «Միսս ԱՄՆ» մրցույթում

ԱՄՆ բանակի միչիգանցի սպա Ալմա Կուպերը ճանաչվել է «Միսս ԱՄՆ»՝ դառնալով այս տարվա երրորդ մրցանակակիրը՝ 2023 թվականի հաղթողի ցնցող հրաժարականից հետո։ Գրում է abc7ny-ն։

22-ամյա աղջիիկը, ով Սթենֆորդի համալսարանում ստացել է գիտության ոլորտի մագիստրոսի կոչում, մրցույթում հաղթող է ճանաչվել 50 այլ մասնակիցների մեջ։ Առաջին և երկրորդ տեղերում են Քոնոր Փերին՝ Կենտուկիից և Դանիկա Քրիստոֆերսոնը՝ Օկլահոմայից:

«Որպես աշխատանքային միգրանտ, հպարտ աֆրո-լատինացի և ԱՄՆ բանակի սպայի դուստր՝ ես ապրում եմ ամերիկյան երազանքով»,- ժյուրիի  եզրափակիչ հարցերին պատասխանելիս ասել է նա : «Ինչպես կյանքն ու մայրս են սովորեցրել ինձ, հանգամանքները երբեք չեն որոշում քո ճակատագիրը. դու կարող ես հասնել հաջողության՝ պահանջելով գերազանցություն»:

Կուպերը թագադրվել է նախորդ տիտղոսակիր Սավաննա Գանկևիչի կողմից, ով ժառանգել էր տիտղոսը մայիսին՝ Յուտա նահանգի Նոելիա Ֆոյգտի հրաժարականից հետո:

Նմանատիպ նյութեր