211652_close_icon
views-count958 դիտում article-date 22:17 05-08-2024

Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է 3,9 միլիարդ դոլարի տրանշ

ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 3,9 միլիարդ դոլարի տրանշ։ Միջոցներն ուղղվել են պետական ​​բյուջե, երկուշաբթի՝ օգոստոսի 5-ին, հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆինանսական ռեսուրսները տրամադրվել են Համաշխարհային բանկի «Աջակցություն պետական ​​ծախսերին՝ Ուկրաինայում կայուն պետական ​​կառավարման ապահովման համար» (PEACE in Ukraine) ծրագրի միջոցով։

Գերատեսչության ղեկավար Սերգեյ Մարչենկոյի խոսքով, այս չվերադարձվող ֆինանսական օգնությունը կօգնի կառավարությանը փոխհատուցել սոցիալական և հումանիտար ոլորտում առաջնահերթ ծախսերը՝ առանց պարտքի բեռի ավելացման : Միջոցները կուղղվեն ուսուցիչների, Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության աշխատակիցների և պետական ​​այլ ծառայողների աշխատավարձերի վճարմանը, ինչպես նաև տեղահանվածներին, ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին և հաշմանդամություն ունեցող անձանց օգնությանը ։

«Սա 2024 թվականին ԱՄՆ-ի ուղղակի բյուջետային աջակցության առաջին մասնաբաժինն է», - ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Telegram մեսենջերում։ Նրա խոսքով, այս տարի Ուկրաինան ԱՄՆ-ից կստանա 7,8 միլիարդ դոլարի ուղղակի բյուջետային օգնություն, ինչը թույլ կտա «վստահորեն անցնել այս ֆինանսական շրջանը»: Ուկրաինայի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարին ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր , ԱՄՆ-ի ուղղակի բյուջետային աջակցությունը կազմել է գրեթե 27 միլիարդ դոլար։ ԱՄՆ-ի վերջին տրանշը՝ 1,15 միլիարդ դոլար, Կիևին տրամադրվել է 2023 թվականի հոկտեմբերին։ 

Նմանատիպ նյութեր