211652_close_icon

Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

views-count1357 դիտում article-date 13:55 06-08-2024
«Զովետի» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են, որ նախկինում արձանագրված խախտումը (արտադրամասը չի ունեցել աշխատակիցների համար հանդերձարան), շտկվել է։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

Նմանատիպ նյութեր