211652_close_icon
views-count796 դիտում article-date 21:16 07-08-2024

Իսրայելն օրեցօր կատարելագործում է զինված ուժերի հարձակողական կարողությունները․ Գալանտ

Իսրայելն օրեցօր բարձրացնում է զինված ուժերի պատրաստվածության մակարդակը և կատարելագործում հարձակողական կարողությունները՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը:
 
Յոավ Գալանտը զինվորականների հետ հանդիպմանը նշել է, որ մի քանի օր է՝ աշխատում է համապատասխան կողմերի հետ գործողությունների համակարգման ուղղությամբ: 
 
Նա տեղեկացրել է, որ հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարի հետ, նաև հեռախոսազրույց ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ:
 
«Վաշինգտոնը հավատարիմ է Իսրայելին աջակցությանը», - հավելել է Գալանտը:

Նմանատիպ նյութեր