211652_close_icon
views-count38479 դիտում article-date 22:25 09-08-2024

Իրանը շահավետ առաջարկ է արել Ադրբեջանին և Սյունիքի հարցը լուծվել է. ԻՀՊԿ

Իրանն ու Ռուսաստանը բացել են Աստարա-Ռեշտ երկաթուղու նախագիծը, որի շրջանակում Իրանը շահավետ առաջարկ է արել Ադրբեջանին։ Դրա մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սոցցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ըստ ԻՀՊԿ-ի՝ Ադրբեջանը համաձայնել է, և Սյունիքի հարցը լուծվել է։

«Այդ նախագծին Ադրբեջանի անհամաձայնության վերաբերյալ հաղորդագրությունները լրատվամիջոցներում սոսկ Իսրայելի ապատեղեկատվության փորձերն են»,- նշել  է ԻՀՊԿ-ն։

Նմանատիպ նյութեր