211652_close_icon
views-count32823 դիտում article-date 15:37 10-08-2024

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Kia»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել և հայտնվել է դաշտում. 2 վիրավորներից մեկը ՍՊԸ տնօրեն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ավշար գյուղի վարչական տարածքում վազանց կատարելու ընթացքում Երևանի բնակիչ 30-ամյա Հարություն Հարությունյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի բնակիչ 46-ամյա Արթուր Օսիպյանի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտում, իսկ վարորդ Հ. Հարությունյանն ու նրա ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Գևորգ Ենոքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Թելման Յոլչյանն ու Սերգեյ Սարգսյանը: 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շախոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Օսիպյանը «Մոշ պրոջեքթ» ՍՊԸ-ի տնօրենն է:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր