1729 դիտում
14:44 14-08-2024
Երկրաշարժից վնասներ են կրել նաև Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Վերին Գետաշեն Ծովասար, Զոլաքար, Լիճք բնակավայրերի որոշ տնտեսություններ․ Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Երանոս գյուղ՝ տեղում ծանոթանալու երկրաշարժի պատճառած վնասներին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՔՀ և ԵԿ վարչության պետ Սասուն Սահակյանի, ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Գարիկ Հակոբյանի, Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանի ուղեկցությամբ օգոստոսի 13-ին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ աշխատանքային այց կատարեցի Երանոս գյուղ՝ տեղում ծանոթանալու 2024 թվականի օգոստոսի 12-ի գիշերվա ընթացքում գրանցված երկրաշարժի հետևանքով տնտեսություններին պատճառված վնասներին։
Անձամբ այցելեցի երկրաշարժից վնասված բնակարաններ, Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոց, աղետի պատճառած վնասների չափերը հստակեցնելու նպատակով լսեցի համայնքապետարանի և ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից ստեղծված հանձնաժողովների ներկայացուցիչներին, Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Ադամիկ Փինաչյանին, տվեցի համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։
Այնուհետ Մարտունու համայնքապետարանում նույն թեմայով խորհրդակցություն անցկացրի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ՝ լսելով նրանց զեկուցումները ստացված ահազանգերի և համապատասխան ուսումնասիրությունների մասին։
Մեկօրյա ուսումնասիրությունների նախնական արդյունքներով՝ ահազանգերի մեծ մասը ստացվել է Երանոս բնակավայրից, որը մոտ է գտնվել երկրաշարժի էպիկենտրոնին։
Վնասներ են կրել նաև Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Վերին Գետաշեն Ծովասար, Զոլաքար, Լիճք բնակավայրերի որոշ տնտեսություններ։
Փլուզումները հիմնականում տեղի են ունեցել հողաշեն կառույցներում, իսկ ժամանակակից շինությունների ներսի կամ դրսի պատերին նկատվել են ճաքեր, ծեփաթափումներ։
Խորհրդակցության ավարտին հանձնարարեցի ավելացնել գործող հանձնաժողովների անդամների թիվը՝ նրանցում ներգրավելով նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության մասնագետներին, որպեսզի սեղմ ժամկետներում ամբողջ ծավալով գույքագրվեն աղետի պատճառած վնասները, գնահատվեն դրանց չափերը, իսկ շինությունների հետագա փլուզման ռիսկայնության դեպքում ձեռնարկվեն համապատասխան միջոցներ», - գրել է նա։

Նմանատիպ նյութեր
1918 դիտում
23:26 06-01-2021
Գեղարքունիքի մարզի Ծակքար եւ Վարդաձոր համայնքներում կատարվել է կանգնեցված խաչերի օրհնության կարգ
3190 դիտում
17:43 06-02-2015
Խուզարկություններ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր, Լիճք գյուղերում և Մարտունի քաղաքում
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը