211652_close_icon
views-count14233 դիտում article-date 22:58 16-08-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Howo» բեռնատարը կոտրել է գազատար խողովակները. մոտ 30 տուն մնացել է առանց գազի. մի քանի ժամ է՝ Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները տեղում աշխատանքներ են իրականացնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:35-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Հրաչյա Սողոմոնյանը իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով Բարբյուսի փողոցում բախվել է գազատար խողովակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ցածր ճնշման գազատարի ահագին հատված՝ հենասյուներով, վնասվել են ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սերոբ Չրաղյանն ու կրտսեր պարեկ Գոռ Հախնազարյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Գազպրոմ Արմենիա, Տրանսգազ և Երևանի ԳԳՄ-ի կենտրոնական վթարային և կարգավարական ծառայության աշխատակիցները, ովքեր արդեն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ, որպեսզի վթարի հետևանքով Բարբյուսի փողոցի մոտ 30 առանձնատների գազամատակարարումը վերականգնվի։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր