211652_close_icon
views-count1090 դիտում article-date 13:45 17-08-2024

Թուրքիայում պարզել են՝ ինչն է դարձել Իզմիրում բնական հրդեհների պատճառ

Էգեյան ծովի ափին գտնվող թուրքական Իզմիր քաղաքի մերձակայքի Կարշիյակայի շրջանում բռնկված անտառային հրդեհի պատճառը տեղի երեք բնակչի կողմից վառված խառույկն է եղել։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ TRT Haber հեռուստաալիքին հղումով, հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։

«Իզմիրի Օդեմիշի շրջանում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով․ այնտեղ երկու երեխա ծխում էին խոտերի մեջ, նրանք ձերբակալվել են։ Այժմ բնակելի տարածքներում կրակի տարածման վտանգ չկա»,- հավելել է Յումակլին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր, իսկ շաբաթ առավոտյան քամու ուժնությունը թուլացել է։ Երկրի իշխանություններն ակնկալում են իրավիճակը վերահսկողության տակ վերցնել առաջիկա ժամերի ընթացքում
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իզմիրում անտառային հրդեհից տուժել է 78 մարդ, նրանցից 29-ը բուժում են ստանում հիվանդանոցներում։ Հրդեհի հետևանքով Իզմիրի Յամանլար արվարձանում այրվել է 17 տուն։ Ուրբաթ երեկոյան հրդեհը հասել է 4 միլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքի բնակելի թաղամասերին։

Նմանատիպ նյութեր