211652_close_icon
views-count16705 դիտում article-date 21:38 17-08-2024

Տիգրան Ավինյանի կարգադրությամբ վերջապես Վիլնյուսի փողոցի «պատուհաս» փոսը ասֆալտապատվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ը օգոստոսի 10-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ է հրապարակել, որ տևական ժամանակ է՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցում փոսը պատուհաս էր դարձել վարորդների և բնակիչների համար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 17-ին բնակիչները SHAMSHYAN.com-ի միջոցով իրենց շնորհակալությունն են հայտնում Երևանի քաղաքապետարանին, որ հրապարակումից կարճ ժամանակ անց քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ համապատասխան վարչության ծառայողները ճանապարհը ասֆալտապատել են և այդ գործողությունները կատարել են գիշերը՝ ժամը 02;00-ի սահմաններում:

Հիմա արդեն ավտոմեքենաները, ադ թվում՝ քաղաքային տրանսպորտը, շատպօգնության ծառայությունները անվտանգ երթևեկում են այդ հատվածով և երբեք չեն մտածի, որ ավտոմեքենան կընկնի փոսը և կվնասվի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 ամսից ավելի է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր էր ստանում Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բողոքում էին, որ ճանապարհին առկա ասֆալտապատված, սակայն լուրջ նստվածք ու ճաք ստացած հատվածում ամեն օր ավտոմեքենաներ էին վնասում ու դրա մասին ո՛չ Երևանի քաղաքապետարանը, ո՛չ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը չէին փորձում խնդիրը լուծել։

Թաղապետարանից բնակիչներին պատասխանում էին, թե ասֆալտի հարցով սխալ տեղ եք զանգել, զանգեք քաղաքապետարան, քաղաքապետարանի թեժ գծից էլ պատասխանում էին, թե տեղյակ են, խնդիրը կլուծվի, բայց մինչև այժմ խնդիրը գնալով ահագնանում ու կարծես դառնում էր գլուխկոտրուկ։ Միայն վերջին օրերի ընթացքում 15-ից ավելի ավտոմեքենաներ էին այդ չարաբաստիկ փոսի պատճառով վնասվել։ 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր