24084 դիտում
18:22 19-08-2024
Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղում. հրդեհ է բռնկվել ավտոտնակում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐԱԺ
Այսօր՝ օգոստոսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թառաթումբ գյուղի 3-րդ փողոցում գտնվող ավտոտնակում և կան տեղեկություններ, որ ներսում ավտոմեքենա կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, ապա հրշեջները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները:
Ժամանել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ ավտոտնակում կայանված է եղել չշահագործվող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենա:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16702 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ