211652_close_icon

Օկուպանտը չի գրավի Խարկովը․ ռուսներին դուրս ենք մղում Խարկովի մարզից․ Զելենսկի

views-count1000 դիտում article-date 22:52 23-08-2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձում ասել է, որ զինված ուժերը աստիճանաբար դուրս են մղում ռուսական զորքերը Խարկովի մարզից։

«Ես խոսել եմ գլխավոր հրամանատար Սիրսկիի հետ՝ կապված Խարկովի մարզում տեղի ունեցած մարտերի հետ։ Մենք դուրս ենք մղում ռուսական բանակը. աստիճանաբար։

Օկուպանտը չի գրավի Խարկովը, նա չի նվաճի մեր ամբողջ Ուկրաինան»,-ասել է նա։

Զելենսկին հիշեցրել է, որ մայիսի սկզբից Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է հետ մղել Խարկովի վրա հարձակվելու ռուս զինվորների փորձը։

Զելենսկին Խարկովն անվանել է «հերոսական քաղաք, մարդկանց և կյանքի քաղաք»։

Նմանատիպ նյութեր