211652_close_icon
views-count508 դիտում article-date 10:49 24-08-2024

Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է «այսօր և ընդմիշտ» աջակցել Ուկրաինային

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը օգոստոսի 24-ին շնորհավորել է ուկրաինացիներին Անկախության օրվա առթիվ։

«Իմ ուղերձը բոլոր ուկրաինացիներին, անկախ նրանից՝ ճակատում, թե այստեղ՝ Միացյալ Թագավորության ձեր երկրորդ տանը, հստակ է. մենք ձեզ հետ ենք այսօր և ընդմիշտ»,-ըստ BBC-ի՝ հայտարարել է Սթարմերը:

«Սա հենց այն է, ինչ ես ասացի նախագահ Զելենսկին, երբ նա նստեց կառավարության սեղանի շուրջ, որտեղ ես, բրիտանացի ժողովրդի անունից, նրան ասացի, որ Ուկրաինայի թիկունքում կանգնած է ոչ միայն բրիտանական կառավարությունը, այլև բոլորս։ Մենք ձեզ հետ կլինենք այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- ընդգծել է Սթարմերը՝ ողջույնը հղելով նաև ուկրաիներեն։
Վլադիմիր Զելենսկին իսկապես մասնակցել է հուլիսի սկզբին իր կառավարության առաջին նիստերից մեկին, ինչը օտարերկրյա հյուրերի համար հազվադեպ արտոնություն է:

Ավելի վաղ Ուկրաինային Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել էր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը՝ ինչպես հավաքական, այնպես էլ իր ռազմական ու քաղաքացիական ղեկավարության, ինչպես նաև ընդդիմադիր Պահպանողական կուսակցության անունից:

Նմանատիպ նյութեր