211652_close_icon
views-count604 դիտում article-date 12:59 24-08-2024

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել շուրջ 400 ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանին առնչվող շուրջ 400 մարդու և կազմակերպությունների նկատմամբ, հայտնում է երկրի ֆինանսների նախարարությունը։
Ինչպես հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը, պատժամիջոցների ցանկում ընդգրկված ընկերություններն ու ֆիզիկական անձինք օգնում են Մոսկվային շրջանցել պատժամիջոցները և նրան Ուկրաինայի դեմ պատերազմում կիրառվող ապրանքներ մատակարարում և ծառայություններ մատուցում։

Ի թիվս այլոց, պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի որդու և հարսի, Մոսկվայի ոսկերչական գործարանի, «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության, AirBridgeCargo-ի, «Նորիսկ Ավիա»-ի, Մագնիտոգորսկի մետաղագործական կոմբինատի, ինչպես նաև հեղուկ բնական գազ փոխադրող լցանավերի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր