211652_close_icon
views-count589 դիտում article-date 13:50 24-08-2024

Ֆրանսիայում սինագոգի մոտ պայթյուն է որոտացել, կա տուժած

Ֆրանսիայի Լա Գրանդ-Մոտ կոմունայի Բեթ Յակով սինագոգի մոտ այսօր պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է France24-ը։
Միջադեպի հետևանքով հրդեհ է բռնկվել և երկու ավտոմեքենա է այրվել, իսկ դեպքի վայր ժամանակ ոստիկաններից մեկը վնասվածքներ է ստացել։ Նրա վիճակի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը X-ի իր միկրոբլոգում տեղի ունեցածը «ակնհայտ հանցավոր» արարք է որակել։ Հաղորդվում է, որ Դարմանենը և վարչապետ Գաբիրել Ատալն այսօր ավելի ուշ կմեկնեն դեպքի վայր։

Նմանատիպ նյութեր